Ռուսաստանն առաջարկով դիմել է ԱՄՆ-ին
Ռուսաստանում առաջարկել են սառեցված ռուսական ակտիվներն ուղղել Գազայի հատվածի վերականգնմանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը։
Նրա խոսքով՝ տեսականորեն հնարավոր է դիտարկել մի սցենար, որի դեպքում Միացյալ Նահանգները կհամոզի եվրոպական երկրներին սառեցված միջոցներն օգտագործել մարդասիրական և վերականգնողական նախագծերի համար։ Որպես օրինակ նա նշել է Գազայի հատվածում ենթակառուցվածքների վերականգնումը։
Շոխինն ընդգծել է, որ խոսքը կարող է լինել ոչ թե ուղղակի փոխանցման, այլ կոնկրետ ծրագրերի ֆինանսավորման մասին։
Հավելենք՝ ներկայումս առաջարկը քննարկման մակարդակում է և չի ուղեկցվում պաշտոնական որոշումներով կամ միջազգային համաձայնություններով։ Սառեցված ռուսական ակտիվների ճակատագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքական օրակարգում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...