Համապատասխան ձևաչափերում այդ հարցը կքննարկվի միջազգային գործընկերների հետ․ Զելենսկի
Ուկրաինայում արձանագրվել են դեպքեր, երբ երկրի տարածքի չինական արբանյակներով իրականացված նկարահանումները ժամանակային և տարածական առումով համընկել են Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների հետ՝ ուղղված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ի էջում։
Նրա խոսքով՝ համապատասխան տեղեկատվությունը իրեն է փոխանցել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոն։ Տվյալների համաձայն՝ վերջին շրջանում նկատվել է Ռուսաստանի և չինական որոշ կառույցների միջև շփումների ակտիվացում, որոնք տեսականորեն կարող են առնչություն ունենալ տիեզերական հետախուզական տվյալների փոխանցման հետ։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան նման փաստերը դիտարկում է որպես գործողություններ, որոնք նպաստում են պատերազմի երկարաձգմանը և խոչընդոտում դիվանագիտական գործընթացներին։ Նրա խոսքով՝ այդ հարցը նախատեսվում է քննարկել միջազգային գործընկերների հետ համապատասխան ձևաչափերում։
Նախագահը հավելել է, որ Կիևը շարունակելու է հավաքագրել և վերլուծել տվյալները՝ իրավիճակի ամբողջական պատկերը պարզելու և գործընկերներին իրազեկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...