Պեսկովը` Պուտինի և Թրամփի միջև հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այս հարցի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դեռ նախատեսված չէ», - ասել է նա։
Դեկտեմբերի 8-ին Պեսկովը հայտարարել է, որ մինչև Նոր տարի Պուտինի և Թրամփի միջև հնարավոր հանդիպման մասին խոսք չկա։ Նա ընդգծել է, որ պետք է նախապատրաստվի երկու առաջնորդների հանդիպումը։
Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում արդյունքի հասնելու համար։ Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կամքը՝ հակամարտությանը լուծումներ գտնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...