Ռուսաստանի նոր հարվածն ամբողջությամբ կոչնչացնի Չեռնոբիլի ատոմակայանը․ տնօրեն
Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ բլոկի պաշտպանիչ կառույցը, որը վնասվել էր 2025 թվականի սկզբին ռուսական հարվածի հետևանքով, մնում է ծայրահեղ խոցելի, և ռուսական նոր հարվածը կարող է ամբողջությամբ ոչնչացնել այն։ Այդ մասին AFP-ին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի տնօրեն Սերգեյ Տարականովը։
Նրա խոսքով՝ Չեռնոբիլի ատոմակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի կամ «Իսկանդեր» հրթիռի անկումը կարող է ողբերգական հետևանքներ ունենա;։ Տարականովը զգուշացրել է, որ նույնիսկ անուղղակի հարվածը կարող է առաջացնել սեյսմիկ տատանումներ, որոնց սարկոֆագը կարող է չդիմանալ։
Չեռնոբիլի ատոմակայանի մնացորդները ծածկված են պողպատից և բետոնից պատրաստված ներքին ճառագայթային պաշտպանիչ շերտով (սարկոֆագ), որը շտապ կառուցվել է 1986 թվականի աղետից անմիջապես հետո, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արտաքին պաշտպանիչ շերտով (Նոր անվտանգ պաշտպանիչ շերտ, NSC), որը շահագործման է հանձնվել 2019 թվականին։
Նշվում է նաև, որ նոր պաշտպանիչ պատյանի մի հատվածը լրջորեն վնասվել էր 2025 թվականի փետրվարին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ինչի արդյունքում խոշոր հրդեհ էր բռնկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...