Զելենսկին հայտնել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում
Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ Եվրամիությանն անդամակցելու հստակ ժամանակացույց սահմանելու համար, չնայած ԵՄ-ն դեռևս չի համաձայնվել դրան, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Կիևի կողմից առաջարկված և ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալության կողմից հրապարակված կարգավորման նախագիծը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
«Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը պետք է հստակ ամրագրվի խաղաղության համաձայնագրում՝ որպես անվտանգության իրական երաշխիք։ Խաղաղության համաձայնագրի թարմացված նախագիծն արդեն իսկ ներառում է համապատասխան կետ։ ԱՄՆ-ն՝ որպես փաստաթղթի նախաձեռնող, աջակցում է այս դիրքորոշմանը. այժմ անհրաժեշտ է ԵՄ-ի համաձայնությունը։ Կարևոր է, որ Ուկրաինան ունենա ԵՄ-ին անդամակցելու հստակ ամսաթիվ, այլ ոչ թե պարզապես ապագայի մասին ձևակերպում», - հայտնել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...