Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է Պատգամավորների պալատի խոսնակ և SPD շարժման առաջնորդ Տոմիո Օկամուրան, որը Զունային առաջադրել էր այդ պաշտոնում։
«Պաշտպանության նախարարը չի ընդունել Ուկրաինա այցելելու իր ստացած հրավերը», - ասել է Օկամուրան՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։ Զունան չի մեկնաբանել այդ հայտարարությունը:
Ավելի ուշ, պատասխանելով «Նովինկի» պորտալի հարցերին, խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Ուկրաինային ցանկացած աջակցություն պետք է հանգեցնի խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր շարժման դիրքորոշումը, որ SPD-ն մերժում է Ուկրաինայի համար չեխական բյուջեից ֆինանսավորվող զենքի գնումը։
Օկամուրան նաև հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է փաստաթղթեր ներկայացնի՝ Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
ՌԴ-ն պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում․ The Washington Post
Ռուսաստանն Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում և 2026 թվականին իրավիճակը...