ՌԴ-ն պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում․ The Washington Post
Ռուսաստանն Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում և 2026 թվականին իրավիճակը կարող է զգալիորեն վատթարանալ, հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականը գրում է, որ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Ռուսաստանն իբր պահպանում է Ուկրաինայի դեմ պատերազմում առավելությունները՝ երկրի տնտեսական վիճակը հակառակն է փաստում:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծախսել է դրամական պահուստների և փոխառու միջոցների զգալի մասը, որոնք նախկինում ապահովել են ռազմական ծախսերը, իսկ առջևում նոր ֆինանսական փորձություններ են:
Ռուսաստանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ-ի նոր խիստ պատժամիջոցները մեծացնում են բյուջեի դեֆիցիտը և լրացուցիչ ռիսկեր ստեղծում ֆինանսական համակարգի համար:
Սահմանափակումները վերաբերում են խոշորագույն ընկերություններին, ներառյալ՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը», ստիպելով Մոսկվային նավթի մեկ բարելի համար 20 դոլարը գերազանցող զեղչեր տրամադրել։ Փորձագետները նշում են, որ նավթագազային արդյունաբերությունը գլորվում է դեպի ճգնաժամ և նոր միջոցառումները միայն արագացնում են այդ գործընթացը։
The Washington Post-ը գրում է, որ տնտեսագետներն ընդգծում են՝ 2026 թվականը կարող է դառնալ առաջին տարին, երբ պատերազմն իրապես ծանր կլինի ռուսաստանյան տնտեսության համար։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...