ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով տեղափոխվող նավթահումքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում լրագրողների հետ զրույցում:
«Մենք այն կպահենք մեզ: Գուցե, մենք այն վաճառենք, գուցե, պահենք, գուցե օգտագործենք ռազմավարական պաշարների (համալրման) համար: Մենք նաև կպահենք նավերը», - նրա խոսքերն է մեջբերում CNBC-ն։
Թրամփը հրահանգել է շրջափակել պատժամիջոցների տակ գտնվող լցանավերը, որոնք մտնում են Վենեսուելա կամ դուրս գալիս այնտեղից։ Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն կալանել է խոշոր լցանավ, որը տեղափոխում էր ավելի քան 1 միլիոն բարել նավթ։
Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ն կալանել է ևս մեկ նավ։ Դեկտեմբերի 22-ին Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ն հետապնդում է երրորդ լցանավը։
Ըստ տարբեր տեղեկությունների՝ այն նույնպես կալանվել է։Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք նրա վերջնական նպատակն է պաշտոնից հեռացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նա նշել է, որ հրաժարական տալը Մադուրոյի կողմից «խելամիտ» քայլ կլինի։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...
ՌԴ-ն պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում․ The Washington Post
Ռուսաստանն Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում և 2026 թվականին իրավիճակը...