Դեռ շատ վաղ է Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունները խզելու համար. Փոխարտգործնախարար

Դեռ վաղ է Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունների դադարեցման մասին խոսել, բայց եթե արևմտյան երկրները կազմակերպությունն օգտագործեն առճակատումը խթանելու համար, նրա ճակատագիրը աննախանձելի է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


«Դեռ վաղ է դադարեցնել մեր հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ, որի աշխատանքից մենք շարունակում ենք բազմաթիվ բողոքներ ունենալ։ ԵԱՀԿ-ի շրջանակներում ձևավորվել է հակառուսական երկրների մի խումբ, որոնք փորձում են մեզ դուրս մղել կազմակերպությունից։ Մենք մտադրություն չունենք տրվել էժան սադրանքներին, որոնք համապատասխանում են Ռուսաստանին միջազգային մակարդակով մեկուսացնելու նրանց հայտնի քաղաքականությանը», - ասել է Գրուշկոն։


«Այս փուլում մենք գլխավոր խնդիրը տեսնում ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնումը, ինչպես նաև բոլոր մասնակից պետություններին միջազգային օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ Ուկրաինայի զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը», - հավելել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ