ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հարուր հազարավոր հայրենակիցներ զրկվելու են ընտրելու իրավունքից․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծը՝ պնդելով, որ այն ներկայացվել է առանց լիարժեք հանրային քննարկումների և անհրաժեշտ փորձագիտական եզրակացությունների։
Նրա խոսքով՝ թեև իշխանությունները հայտարարում են, որ նախագիծն անցել է հանրային քննարկման փուլ, ինքը տեղեկություն չունի, թե դրանք ինչ ձևաչափով են անցկացվել։
Պատգամավորը նաև նշել է, որ քննարկումների ընթացքում բարձրացված հարցերին, այդ թվում՝ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի եզրակացության առկայության վերաբերյալ, պատասխանել են, թե «դեռ ժամանակ կա»։ Սակայն, ըստ նրա, նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան, մինչդեռ այդ փորձագիտական եզրակացությունը դեռևս բացակայում է։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հանրային քննարկումների արդյունավետության մասին նույնպես հարցեր կան, քանի որ, ինչպես նշեց նա, նախօրեին հասարակական կյանքի ակտիվ մի շարք կազմակերպություններ հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ պնդելով, որ նախագիծը հակասահմանադրական է։
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ նախագիծը խորհրդարան է ներկայացվել հապշտապ, և դա, ըստ նրա, պայմանավորված է քաղաքական նպատակներով։ Մանուկյանի գնահատմամբ՝ փոփոխությունները կարող են ազդել հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքի վրա։
«Այս շտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետին նպատակներ ունենալը․ այն առնչվելու է մեր հարուր հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից:»,- նշել է Գեղամ Մանուկյանը
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, ո...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում խստացվում է բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողությունը
Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Կառավարության...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...