Իրավիճակը` Մայր Աթոռում
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների կողմնակիցները։
Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։
Հավատացյալ ժողովուրդը հավաքվել է Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա հոգևորականների ուղեկցությամբ պետք է գա ժամերգության։ Հնչում է հայրապետի պահպանության մաղթերգը։ Հակաեկեղեցական արշավի կողմնակիցները բղավում են` «հեռացիր», բայց հավատացյալների վանկարակումները հակադարձում են. «Վեհափառ, Վեհափառ, Վեհափառ»։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...