ԱԺ անդրանիկ նիստի ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։
Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։ Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել եւ վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։
Հասանովը մեզ ասաց, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե՝ ոչ: Եթե ընտրվել է, եւ եթե առաջարկեն, հաստատ չի մերժի։ 81-ամյա Հասանովին հարցրինք` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Իմացանք` վատառողջ եք։ «Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։
Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաեւ ՀՀ նախագահն ու Վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Վեհափառը ներկա չի լինի` չեն հրավիրի։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...