Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կա՞. Մինասյանը հարցեր ուղղեց ՆԳ նախարարին
ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, դիմելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, բարձրացրել է ընդամենը մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրված նախագծերի հանրային քննարկման հարցը:
ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ նշելով, որ կան մի շարք նախագծեր, որոնք, ըստ հրապարակված տվյալների, շրջանառության մեջ են դրվել ընդամենը մի քանի օր առաջ, թեև սահմանված կարգավորումներով դրանք պետք է անցնեին հանրային քննարկման փուլ։
Պատգամավորը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին սահմանդրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին։ «Սա նախագիծ է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունքին և այն պահանջում է միջազգային լավագույն փորձի ներկայացում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացում կոնկրետ նախագծի վերաբերյալ»,- հայտարարել է Մինասյանը և հետաքրքրվել՝ արդյո՞ք պահպանվել են նշված ընթացակարգերը, և կարո՞ղ է նախարարը ներկայացնել դրանք։
ՆԳ նախարարը պատասխանել է, որ առնվազն մեկ հանրային քննարկում պատգամավորների ներգրավմամբ կայացել է։ «Մենք հասցրել ենք նաև գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե՛ միջազգային փորձին, թե՛ սահմանադրականությանը վերաբերող հարցերին և մնացյալ իրավիճակներին: Ես վստահ եմ, որ նախագծի օրակարգի շրջանակում, կոնկրետ հարցի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին և վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախագծի հեղինակների կոնմից, և, եթե կարիքը լինի, նաև ես՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, կարձագանքեմ»,- ասել է նա։
Արփինե Սարգսյանը հավելել է, որ նախագիծը բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է հանրային տիրույթում։ «Վստահ եմ՝ բոլոր խմբակցությունները և առաջադրված ուժերը լսած կլինեն առնվազն մեկ քննարկում, որի շրջանակում հանրային պահանջ կար այս հարցին անդրադառնալու և լուծման բերելու այս խնդիրը։ Քարոզարշավի ավարտից հետո, երբ ընտրությունները ևս կայացել են, պատգամավորները հանձնառու են եղել հանրային պահանջը իրացնելու, որը վստահորեն գեներացված է եղել և ըստ այդմ ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը դրված է քննարկման: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով առանձին ուղարկել-չուղարկելուն, վստահ եմ, որ գործընկերները դիտարկել են նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և սահմանադրական իրավունքի տեսանկյունից առկա մոտեցումները»,- նշել է ՆԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...