Զախարովան դժգոհ է Հայաստանի ընտրական փոփոխություններից.
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում քննարկվող ընտրական օրենսդրական փոփոխությունները՝ հայտարարելով, որ դրանք կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի որոշ քաղաքացիներ զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Նրա խոսքով՝ առաջարկվող մոտեցումը հիշեցնում է «Մոլդովայի օրինակը»։
«Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելուց»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին։
Նախագծով առաջարկվում է, որ համապետական (խորհրդարանական) ընտրություններին և հանրաքվեներին կարողանան մասնակցել միայն այն ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ) մշտապես բնակվել են Հայաստանում։ Մասնավորապես, քաղաքացին պետք է նախորդող 365 օրերից առնվազն 183 օրը գտնված լինի Հայաստանի Հանրապետությունում։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։
Նախագիծը ներկայացնելիս Ալխաս Ղազարյանը նշել էր, որ ընտրական իրավունքը չպետք է հիմնված լինի միայն քաղաքացիության փաստի վրա, այլ պետք է արտացոլի քաղաքացու իրական և կայուն կապը պետության հետ։ Նրա խոսքով՝ պետության համար կարևոր որոշումների կայացմանը պետք է մասնակցեն այն քաղաքացիները, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...