Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ընտրական նախագծի շուրջ նոր լարում. «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրապարակել է Սահմանադրական դատարան պաշտոնապես Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տվյալները՝ մայիսի 25-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ։


Ըստ ԱԱԾ պաշտոնական ցուցանիշների՝ 2025 թվականին Հայաստան է այցելել 154,115 անձ, իսկ 2026 թվականին՝ 157,048 մարդ, տարբերությունը կազմում է 293։ Միացյալ ելքի ցուցանիշներով՝ 2026 թվականին եղել է 15,278 մարդ, իսկ 2025 թվականին՝ 14,974 մարդ։ Մինասյանն ընդգծել է, որ սա պաշտոնական ցուցանիշ է, որը կարևոր էր Սահմանադրական դատարանում արտաքին ազդեցության տեսակետից հասկանալու համար։ Նա հավելել է, որ պատահական չէ պարոն Թունյանի խոսումը Ռուսաստանից եկածների մասին, և լավ կլիներ հարցներ նաև Եվրոպայից եկածների վերաբերյալ, քանի որ պարտադիր չէ, որ Ռուսաստանից եկածները դեմ քվեարկած լինեին։


Դիմելով տիկին Սարգսյանին՝ պատգամավորը զարմանք է հայտնել տեղական ինքնակառավարման կարգավորումները Ազգային ժողովի կարգավորումների հետ նույնականացնելու համար՝ շեշտելով, որ ըստ Սահմանադրության՝ համայնքը հանրային իրավունքի սուբյեկտ է, որն ընտրում է իր իշխանությանը, իսկ պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ է, և դրանք չի կարելի նույնացնել։ Մինասյանն անդրադարձել է նաև տիկին Ղազարյանի վկայակոչած ՍԴՈ 945 որոշմանը՝ նշելով, որ այն վերաբերում է քաղաքացիության դադարեցման իրավական կարգավորումներին, այլ ոչ թե իրավունքի տրամադրմանը, և այստեղ բացարձակապես կիրառելի չէ։


«Հայաստան» խմբակցության քարտուղարը տարակուսանք է հայտնել, թե ինչպես են Ներքին գործերի կամ Արդարադատության նախարարությունները նման հապշտապ ներկայացված նախագծին հեշտությամբ համաձայնություն տվել։ Նա հայտարարել է, որ իրենց խմբակցությունը ոչ միայն դեմ է այս նախաձեռնությանը, այլև ընդունվելու դեպքում այն վիճարկելու է Սահմանադրական դատարանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250