Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը
Ուկրաինան հուլիսի 2-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ՌուսաստանիՆիժնի Նովգորոդի մարզին:
Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 30 անօդաչու սարք, սակայն դրանց բեկորների հետևանքով վնասվել են արդյունաբերական օբյեկտ և մի քանի բնակելի տուն։
Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Հարձակման հիմնական թիրախը եղել է «Լուկոյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը։ Այն համարվում է Ռուսաստանի հզորությամբ չորրորդ և բենզինի արտադրության ծավալներով երկրորդ խոշոր նավթավերամշակման գործարանը։
Լրատվական գործակալության Reuters-ի տվյալներով՝ հունիսի 24-ի գիշերը ուկրաինական անօդաչուների նախորդ հարձակումից հետո գործարանն արդեն ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել նավթի վերամշակումը։ Ավելի վաղ այն դադարեցրել էր աշխատանքը նաև մայիսին՝ ԱԹՍ-ների հարվածներից հետո։
Նախնական տեղեկություններով՝ վերջին հարձակման հետևանքով գործարանի աշխատանքը կրկին կարող է ժամանակավորապես դադարեցվել։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի հրամանով երկու գեներալ նոր պաշտոններ ստացան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պաշտոնից ազատված երկու գեներալներ արդեն նոր պաշտոններ են...
Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու մեջ
Ադրբեջանի դեմ Հայաստանի «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի որոշմանը լրջորեն ազդում են...
Ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի «Մայակ» ռազմական գործարանին։ Նախնական տվյալներով՝ վնասներ են հ...
Ճապոնիան և Ուկրաինան համատեղ անօդաչու թռչող սարքերի նախագիծ են մեկնարկում
Ճապոնիան Ուկրաինայի հետ համատեղ մեկնարկում է անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության լայնածավալ նախագիծ։ Այդ մասին...