Ռուսաստանում բենզինի ճգնաժամը խորանում է․ Մոսկվան պատրաստվում է բենզին ներկրել Հնդկաստանից
Ռուսաստանում վառելիքի դեֆիցիտը շարունակում է խորանալ՝ ազդելով ինչպես քաղաքացիների առօրյայի, այնպես էլ գյուղատնտեսության և տրանսպորտի աշխատանքի վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ իրավիճակը պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներով, որոնք վերջին ամիսներին թիրախավորել են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններն ու նավթային պահեստները:
Գործակալության տվյալներով՝ հատկապես Ռուսաստանի հացահատիկ արտադրող շրջաններում ֆերմերները մտավախություն ունեն, որ վառելիքի պակասի պատճառով չեն հասցնի ժամանակին հավաքել բերքը։ Որոշ բնակավայրերում արդեն սահմանափակվել են բենզինի վաճառքները, իսկ վարորդները ստիպված են երկար հերթեր կանգնել լցակայաններում։
Սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել հրապարակումներ, որոնցում մարդիկ միմյանց տեղեկացնում են, թե որ բենզալցակայաններում դեռ վառելիք կա։ Տարածվել են նաև տեսանյութեր, որտեղ հերթերում սպասող վարորդների միջև վեճեր և ծեծկռտուքներ են տեղի ունենում։
Իրավիճակը ստիպել է ռուսական իշխանություններին նոր լուծումներ փնտրել։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում շուկան կայունացնելու համար։
Ռուսաստանն արդեն սկսել է ծովային ճանապարհով բենզին ներկրել Հնդկաստանից։ Բացի այդ,Ղազախստանը համաձայնել է հուլիս-օգոստոս ամիսներին Ռուսաստանին մատակարարել 50 հազար տոննա բենզին։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինն էլ ընդունել էր, որ երկրում վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրներ կան և հայտարարել էր, որ հատկապես կարևոր է ապահովել գյուղատնտեսության ոլորտի անխափան վառելիքամատակարարումը, քանի որ դրանից է կախված բերքահավաքը։
Եթե ուկրաինական հարվածները շարունակվեն և վառելիքի պակասը երկարաձգվի, դա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ռուսաստանի տնտեսության և հասարակական տրամադրությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ըստ APA-ի՝ այսօր Բիլաջարի կայարանից դեպի Բոյուկ Քեսիկ...
Սոթքի և Դրմբոնի հանքերը Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Փաստ
«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է հայաստանյան բնապահպանական շրջանակների կողմից ցուցաբերվող լռությանն ու...