Քաղաքականություն

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից դուրս է բերել Իրանի դեմ գործողություններում օգտագործված B-52 ռմբակոծիչները

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից դուրս է բերել Իրանի դեմ գործողություններում օգտագործված B-52 ռմբակոծիչները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ռազմակայանից դուրս են բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները, The War Zone-ի փոխանցմամբ՝  ինքնաթիռները մարտ ամսից տեղակայված էին Մեծ Բրիտանիայում և կիրառվել էին Իրանի տարածքում թիրախների դեմ իրականացված հարվածների ընթացքում։


Միաժամանակ ռազմակայանում շարունակում են մնալ 12 B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ։



B-52-ների դուրսբերումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են անուղղակի բանակցությունները, իսկ կողմերի միջև գործող հրադադարը, չնայած առանձին միջադեպերին, առայժմ պահպանվում է։



Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է վերսկսել Իրանի դեմ ավիահարվածները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սպիտակ տանը քննարկվել են նաև նոր ռազմական գործողությունների տարբերակներ, սակայն առայժմ նախապատվությունը տրվում է դիվանագիտական բանակցություններին։


Փորձագետների գնահատմամբ՝ B-52-ների հեռանալը չի նշանակում, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի դեմ հնարավոր նոր գործողություններից։ Տարածաշրջանում շարունակում են մնալ այլ ռազմավարական ռմբակոծիչներ, իսկ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է հարվածներ հասցնել նաև իր տարածքից օդ բարձրացած ռազմական ավիացիայի միջոցով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250