Բարեբախտաբար Էդմոն Մարուքյանի պես մտածողները փոքրամասնություն են. Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյում գրել է․ «Էդմոն Մարուքյանը վստահաբար պնդում է, որ Ադրբեջանից նավթամթերք գնելով՝ «ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»:


«Ադրբեջանում էլ Էդմոն Մարուքյանի պես մտածողները կարող են վստահաբար պնդել, որ Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և վառելիք ապահովում նաև ՀՀ զինված ուժերի տեխնիկայի համար:


Իսկ Էդմոն Մարուքյանի պես չմտածողները համոզված են, որ միմյանց հետ նավթամթերքի և այլ ապրանքների առևտուր սկսելը, տնտեսական հարաբերություններ զարգացնելը լավագույն երաշխիքներից մեկն է, որ երկու երկրների բանակները միմյանց վրա չհարձակվեն:


Բարեբախտաբար, Էդմոն Մարուքյանի պես մտածողները, հարևանների հետ մշտական կոնֆլիկտ ունենալ ու շրջափակման մեջ ապրել նախընտրողները փոքրամասնություն են, ինչը կապացուցվի հաջորդ տարվա ընտրությունների արդյունքներով»,- գրել է Թունյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ