Արդյոք կտեսնենք` ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
«Այսօր ԱԱԾ-ն հրապարակել է փաստաթուղթ առ այն, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, ինչպես նաև առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնեմ, որ 2001 թվականի ապրիլից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ եկեղեցու ներկայացուցիչ։
2001 թվականի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին շնորհվեց Արքության պատիվ՝ ի գնահատություն նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության:
Կարծում եմ՝ մի հարց հուզում է բոլորին․ արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին․ չէ՞ որ Կտրիճը իր բազմաթիվ հայտարարություններում ազգային շահերի կարևորությունն էր վկայակոչում։
Տեսնենք…»,- գրել է պատգամավորը:





























