Թրամփը պատրաստվում է կոշտ պատասխան Պուտինի համար․ Bloomberg
Ամերիկայի միացյալ նահանգները դիտարկում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը՝ այն դեպքում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չընդունի Ուկրաինայի համար նախատեսված խաղաղության համաձայնագրի պայմանները, այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Քննարկվում են ստվերային նավատորմի նավերի և ռուսական էներգիայի հետ գործ ունեցող առևտրականների դեմ հնարավոր միջոցառումները։
Թերթի պնդմամբ՝ որոշման մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ, և այն կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։





























