2026 թ. առաջիկա ընտրություններում, հնարավոր է, որ իմ անունը չընդգրկվի նախընտրական ցուցակում. Ջուլիետա Ազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ ընկերներ,
իմ շատ թանկ հետևորդներ, հարգելի լրագրողներ, ձեր տասնյակ զանգերին ու նամակերին պատասխանեմ մեկ հայտարարությամբ։
Ես ոչ մի ցուցակից դուրս չեմ մնացել, «քննությունից չեմ կտրվել», իմ սիրելի թիմը ինձ չի հեռացրել և չի մերժել։
2026 թ. առաջիկա ընտրություններին հնարավոր է, որ իմ անունը չընդգրկվի նախընտրական ցուցակում, սակայն, ոչ թե այն պատճառով, որ իմ թիմը չի ցանկանում ինձ տեսնել ԱԺ-ում, այլ որովհետև «ՔՊ» կուսակցության վարչության հետ իմ համատեղ քննարկման արդյունքում չի բացառվում, որ օրինակ՝ ՏԻՄ-ում կամ գործադիրում շարունակեմ իմ գործունեությունը՝ ըստ քաղաքական և այլ նպատակահարմարությունից ելնելով։
Եվ խնդրում եմ, հարգելի՛ լրագրողներ, զերծ մնալ դավադրական նոտաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք պարզապես չկան։
Ես իմ մեծ ընտանիքի՝ իմ թիմի կողքին եմ, և իմ թիմը իմ կողքին է եղել, կա՛ և կլինի։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Զելենսկի
Հաագայում հանդիպեցի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Շնորհակալություն Մոլդովայի աջակցության և համագործակցության պատրա...
Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Աշոտյան
«Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտր...
Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Արման Եղոյան
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ը...
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլա...