Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր սեփական անվտանգության համար։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Սա այլևս այլընտրանք չէ։ Սա պարտադիր է», - ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Եվրոպան «չի կարող թույլ տալ, որ ուրիշները որոշեն իր աշխարհայացքը»՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը մատնանշում է համաշխարհային ՀՆԱ-ում Եվրոպայի բաժնի նվազման միտումը՝ Միացյալ Նահանգները գտնվում է «նույն ճանապարհին»։
Նա շեշտել է Եվրոպայի կողմից իր դիրքերը համաշխարհային ասպարեզում ամրապնդելու անհրաժեշտությունը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Լայենը շեշտել է այդ երկրին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է որոշենք, թե որ ճանապարհն ենք ցանկանում ընտրել, որ ուղին ենք ցանկանում ընտրել։ Բայց մեկ բան շատ պարզ է։ Մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ երկու տարիների ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա. Ռուբինյան
«Թրամփի ուղի» նախաձեռնությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ քննարկում չկա: Այս մասին լրագրողների հետ զրու...
Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Զելենսկի
Հաագայում հանդիպեցի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Շնորհակալություն Մոլդովայի աջակցության և համագործակցության պատրա...
Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Աշոտյան
«Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտր...
Ոչ բոլոր ծնողներն են, որ գումարը ծախսում են նպատակային՝ երեխայի կարիքների համար. Արման Եղոյան
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ը...