Քաղաքականություն

Ավինյանն իմ ընկերն է, Ալեն Սիմոնյանն ընկերս չէ, առաջիկայում կխոսեմ դրա մասին. Հայկ Սարգսյան

Vika B. 646 դիտում
Ավինյանն իմ ընկերն է, Ալեն Սիմոնյանն ընկերս չէ, առաջիկայում կխոսեմ դրա մասին. Հայկ Սարգսյան

Ես ինձ տեսնում եմ Ազգային ժողովում, որևէ ամբիցիա չունեմ այլ պաշտոն զբաղեցնելու: Տիգրան Ավինյանը չի մասնակցել նիստին և դեմ չի եղել, նա իմ ընկերն է, եթե ինքը տեղում լիներ՝ կողմ կքվեարկեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:


Հարցին, թե արդյոք վարչությունը ներկայացրել է հիմնավորում մերժման համար, Հայկ Սարգսյանը պատասխանել է.


«Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել, վարչության անդամներից մեկը բանավոր խոսքով փոխանցել է վարչության դիրքորոշումը»:


Անդրադառնալով իր բողոքարկմանը՝ Հայկ Սարգսյանը ասել է, որ եթե նեղված լիներ՝ չէր բողոքարկի, այլ կգնար տուն:


«Ես չեմ ցանկանում դավաճանել իմ սկզբունքները և այն ժողովրդին, որը մեզ բերել է իշխանության: 2018 թվականի ապրիլի 22-23-ին, երբ 100,000 մարդիկ դուրս եկան փողոց, ես կալանքի մեջ էի, ինձ սպառնում էր մինչև 8 տարի ազատարկում: Եթե ժողովուրդը դուրս չգար պայքարի, ես կգտնվեի անազատության մեջ»:


Տիգրան Ավինյանի մասին՝ Հայկ Սարգսյանը հավելել է, որ համարում է նրան Երևանի լավագույն քաղաքապետներից մեկը, եթե ոչ ամենալավը:


Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի հետ, նա էլ է իր ընկերն այնպես, ինչպես Տիգրան Ավինյանը, պատասխանել է, որ ոչ՝ առաջիկայում կխոսի դրա մասին:


«Ակնկալիք ունեմ, որ վարչությունը ինձ կլսի, ու նոր որոշում կկայացնի»,- հավելել է Սարգսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250