ԱՄՆ-ն ու Եվրոպան համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Բեռլինում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմնական ուղղությունների շուրջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ համաձայնեցված մոտեցումները ներառում են Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) հետագա ուժեղացումը, ինչպես նաև եվրոպական երկրների զինված ստորաբաժանումների հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում։ Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել ամերիկյան հետախուզական տվյալների օգտագործումը՝ Կիևի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։
The New York Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող անվտանգության երաշխիքները դիտարկվում են որպես Ուկրաինայի համար երկարաժամկետ կայունության ապահովման գործիք՝ հատկապես խաղաղ կարգավորման հնարավոր գործընթացի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...