Ովքեր են «Դոն Պիպոյի» հետ վիճաբանած անձիք․ ինչ են պահանջել․ մանրամասներ. ArmLur
Երեկ Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել միջադեպ, որի կենտրոնում հայտնվել է «Դոն Պիպո» անունով գործարար Արթուր Ասատրյանը։ Դեպքի մանրամասները ArmLur.am-ին ներկայացրել է Ասատրյանի ընկեր, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։
«Վերջինիս փոխանցմամբ՝ որևէ կրակոց չի եղել։ Արթուր Ասատրյանը ռեստորանում գտնվել է հյուրերի հետ, երբ երկու երիտասարդ մոտեցել են՝ ցանկություն հայտնելով զրուցել նրա հետ։ Ասատրյանը հայտնել է, որ զբաղված է, և առաջարկել է ավելի ուշ հանդիպել՝ փոխանցելով իր հեռախոսահամարը։ Սակայն երիտասարդներից մեկը, ով ըստ Շահինյանի հայ է եղել, պնդել է խոսել հենց այդ պահին։ Արդյունքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է կարճատև ձեռնամարտի։
Միջամտել են ռեստորանի անվտանգության աշխատակիցները՝ դուրս բերելով երկու ագրեսիվ անձանց, որոնք լքել են տարածքը։ Միջադեպն այսքանով ավարտվել է։
Հարցին, թե ինչն է եղել հարձակման շարժառիթը, Հովհաննես Շահինյանը հայտնել է, որ իրենք դա դիտարկում են որպես սադրանք։ Նրա խոսքով՝ միջադեպը կարող է կապ ունենալ Արթուր Ասատրյանի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության շուրջ ծավալած հանրային դիրքորոշման հետ։
Շահինյանի գնահատմամբ՝ նման գործողությունների նպատակն է ստեղծել տպավորություն, թե եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկողները հակված են կռիվների կամ քրեական վարքագծի, ինչպես նաև մեկուսացնել այդ շարժման առաջատար դեմքերին։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը դիտարկում են որպես նպատակային շոու՝ ուղղված եկեղեցու պաշտպանների վարկաբեկմանը»,- գրում է լրատվականը:
Նմանատիպ հոդվածներ
Անկանխիկ եղանակով կենսաթոշակ և նպաստ ստանալը և օգտագործելը ձեռնտու է. Արսեն Թորոսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով կենսաթոշա...
Մասիսի Կայարանի հարևանությամբ գտնվող շինությունից ծուխ է դուրս գալիս
Մասիս քաղաքում` Կայարանի հարևանությամբ գտնվող շինությունից, ծուխ է դուրս գալիս: Auroranews-ը կապ է հաստատել Մասիսի համայ...
200 հազար և ավելին ստացող քաղաքացիների համար` Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրավճարի սխեման
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում շարունակում է ներկայացնել առողջության համապարփակ ապահովագ...
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քր...