ԱԺ-ն ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Փաթեթով առաջարկվում է վերացնել «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային և տեխնիկական խնդիրները:
Մասնավորապես, առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300000 ՀՀ դրամը և, անկախ գործարքի գումարից, ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաև վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման և գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք հեղինակի կողմից ընդունվել են:
Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Նշենք նաև, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև դեկտեմբերի 17-ի՝ ԱԺ արտահերթ նիստին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Բնականոն գնաճը փոքր ինչ ավելացել է. ԿԲ նախագահ
2025 թվականի չորրորդ եռամսյակում տասներկուամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3.1 տոկոս։ Այդ ընթացքում բնականոն...
Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա կունենան. Դանիելյան
Երեխաների տակդիրները հարևան երկրներում 2-3 անգամ ավելի էժան են. Հայաստանում մարդիկ ո՞նց շատ երեխա ունենան: Այս մասին ԱԺ...
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին: Այս մասին հայտ...