Դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա, մեկ երեխա սպանվել է. մանրաասներ. Ռուսաստան
Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևանքով 4-րդ դասարանի մեկ երեխա մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի է արել՝ 4-րդ դասարանի սպանված աշակերտի ֆոնին: Նա նաև հրապարակել է իր սաղավարտի լուսանկարը՝ ծայրահեղական մեջբերումներով, որի վրա գրված էր «Sygaown» բառը՝ հղում անելով 2022 թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային կրակոցներին։ Մյուս նկարում նրա բաճկոնի վրա գրված է Բրենտոն Տարանտի անունը, որը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի մզկիթներում զանգվածային սպանություն է կատարել։
Ըստ Baza-ի տելեգրամյան ալիքի 4 հոգի վիրավորվել է: Հարձակվողը պատանդ է պահել Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկին, նրա հետ բանակցություններ են ընթանում։


Նմանատիպ հոդվածներ
Երևանում դեղատան պահեստում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաք...
Սիդնեյի լողափում կրակոցների զnհերի թիվը ավելացել է
Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնել է Նոր...
Մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը
60 տարեկանում մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով դերասանի...
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. մանրամասներ
Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մե...