Մեղրիում անշարժ գույքի գները 50 % աճել են. օգոստոսի 8-ի պայմանագիրի ազդեցությունը. Ղահրամանյան
Այն, որ ոչ միայն օգոստոսի 8-ից հետո, այլև մինչև դա, օրինակ, Սյունիքի սահմաններին երկու կողմից ոչ մի կրակոց չի եղել, դա արդեն շատ բանի մասին է փաստում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
«Իմ ինֆորմացիայով՝ Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են: Սա շատ ցցուն փաստ է այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 8-ի պայմանագիրը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ սյունեցիների վերաբերմունքին՝ պատգամավորը նշել է՝ քանի որ Կապանից է, մշտապես շփվում է մարզի բնակիչների հետ, և հիմա իրավիճակից գոհ են:
«Մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ: Բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ 1988-ից սկսած՝ պատերազմական գործողություններ է տեսել, և մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կրակոց չլինի, իհարկե գոհ են այս իրավիճակից: Բայց թերություններ կան, և պետք է շտկվեն»,- ասել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...