Ամերիկացի հայտնի ռեժիսորի որդուն մեղադրանք կառաջադրվի՝ ծնողների սպանության համար
Ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյների որդու՝ Նիկ Ռեյների նկատմամբ կառաջադրվի կանխամտածված սպանության մեղադրանք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Հոքմանը։
«Մեր գրասենյակը մեղադրանքներ կառաջադրի Նիք Ռեյների դեմ։ Նա մեղադրվում է իր ծնողների սպանության մեջ։ Նա մեղադրվում է առաջին աստիճանի սպանության երկու դրվագով», - ասել է նա։
Նրա խոսքով՝ եթե Նիք Ռեյները մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ «ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման կամ մահապատժի հնարավորության»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկացի հայտնի ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեղադրանքով ձերբակալվել է իրենց որդին։
Հավելենք՝ Ռեյները նկարահանել է շուրջ երեք տասնյակ ֆիլմ, այդ թվում՝ «Երբ Հարրին հանդիպեց Սալիին» (1989), «Մի քանի լավ մարդիկ» (1992), «Ամերիկացի նախագահը» (1995), «Անհրաժեշտությունների ցանկը» (2007), ինչպես նաև երկրորդական դեր է կատարել «Ուոլ Սթրիթի գայլը» (2013) ֆիլմում։
Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Նոր մանրամասներ՝ Գյումրիում ծնողներին սպանած որդու գործով․ դուռը բացել ու տեսել են դիերը
Ինչպես հայտնել ենք, Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորն ու մորը, փոխանցում է «Հայկական ժամա...
Նոր մանրամասներ՝ Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործից․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի...
Նոր-Նորքում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ uպանելով նրան․ մանրամասներ կան դեպքի մասով
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանո...