Ինչ է ներառելու հաջորդ պատժամիջոցների փաթեթը Ռուսասատանի դեմ` ԵՄ-ի կողմից
Եվրամիության կողմից հաջորդ պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել ռուսական նավթի արտահանման ավելի խիստ սահմանափակումներ: Ավելին, քննարկվում է անձնական և առևտրային արգելքների ընդլայնման հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Եվրամիության անդամ պետությունները ձգտում են մի քանի շաբաթվա ընթացքում հասնել քաղաքական համաձայնության, որը կսահմանափակի ռուսական նավթի գները: Այս միջոցառումները, հավանաբար, կազդեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հակառուսական պատժամիջոցները ընդլայնելու ճնշումը մեծացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց մասնակի զորահավաքի մասին՝ ի պատասխան Ուկրաինայում սրվող հակամարտության: Նոր նավթային սահմանափակումները կամրապնդեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները այս հարցում և նաև կհարվածեն Մոսկվայի ապրանքային եկամուտներին: Այնուամենայնիվ, նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ դեռևս փոխզիջում չի ձեռք բերվել, պնդում է գործակալությունը։
«Չնայած Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ գործադիր մարմնի և որոշ անդամ պետությունների կողմից նորացված ջանքերին, ծրագիրը բախվում է բազմաթիվ խոչընդոտների, և դրական արդյունքը դեռևս երաշխավորված չէ», - նշվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Փաշինյան
Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր, կառավարության...
Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմի...