ՌԴ-ի և Իրան համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ՝ 20-ամյա հեռանկարով. Լավրովն՝ Արաղչիին
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է համագործակցության ուղեցույցներ բոլոր հիմնական ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների բացման ժամանակ։
Լավրովի խոսքով՝ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են այդ կարևոր փաստաթղթից բխող ռազմավարական նպատակները՝ ընդգծելով դրա նշանակությունը երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ժամանակ Իրանին ցուցաբերած աջակցության համար։
Բացի այդ, Արաղչին բարձր է գնահատել ռուսական կողմի ավանդական հյուրընկալությունը, ինչին ի պատասխան Սերգեյ Լավրովը կատակով նշել է, որ «բանը դեռ դրան չի հասել»։





























