Առաջարկում եմ Տարոն Մարգարյանը օգնականին տանի իրենց տուն, որ տեսնի` «լափելը» որն է. Սիմոնյան
Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում են: Օրինակ, մեկը Հակոբ Արշակյանը, որը բացառիկ, զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված և լավ անձնավորություն է և երկրորդ անձնավորությանը ուզում եմ ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել: ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Օրինակ, քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից և մեկնաբանել է «լափել-լափել» մինչև վերջ, Ալեն: Հիմա ես ի՞նչ եմ առաջարկում: Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրենց տուն, տանի Սերժ Սարգսյանի տուն կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն կամ էն մյուս փեսու տուն կամ ախպոր տուն, որ այդ օգնականը իմանա` «լափելը» որն է:
Ուրեմն ուշադիր բոլորին է վերաբերվում, այս բացակայող Հայաստան դաշինքին, ավել պակաս խոսացող ֆեյբուքյան ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց: Այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք, որ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք, ես իմ գործընկերների անունից թույլ եմ ասել` նախընտրական պրոցես սկսվում հանկարծ չսխալվեք»,- ասել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ մեկուսացված բնակավայրերում ճանապարհի ու գազի խնդրի և դրա լուծման բարդությունների մասին
Ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում և այստեղ պրոբլեմ կա իրականում: Նախորդ օրը համայնքներից մեկում մի...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. Փաշինյան
Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել` Խորհրդային միության ժամանակ: Ասում եք սկան...
Բա ուր էին ձեր 14000 կամավորները, երեկ` Մայր Աթոռում. Տարոն Չախոյան
Ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի կողմնակիցները անընդհատ հայտարարում են իրենց միացած մեծաթիվ կամավորների մասին: Վերջին...
Նոր կանոններ վարչական բողոքների համար. Սրբուհի Գալյան
Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբեր...