Չինաստան–Հայաստան ապրանքաշրջանառությունն աճել է
Մեկ տարվա ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։
Դիվանագետը նշել է, որ 2025 թվականը շատ խորհրդանշական տարի է իր համար, քանի որ հենց այդ տարում է նա նշանակվել Հայաստանում դեսպան։ Նրա խոսքով՝ մեծ պատիվ է մասնակցել Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործընթացին՝ նկատի ունենալով ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը։
Լի Սինվեյը կարևոր իրադարձություն է համարել նաև Հայաստանի միանալը Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին (AIIB)։ Դեսպանը վստահեցրել է, որ Չինաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գործընթացի շրջանակներում՝ ընդգծելով, որ դա լրացուցիչ հիմք է երկկողմ համագործակցության խորացման համար։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են՝ հազարամյակների հարուստ պատմությամբ։ Նրա խոսքով՝ փոփոխվող աշխարհում երկու երկրներն էլ ձգտում են զարգացման, և երկկողմ համագործակցության արդյունքները տեսանելի և շոշափելի կլինեն երկու ժողովուրդների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...