Սիդնեյի լողափում կրակոցների զnհերի թիվը ավելացել է
Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել զոհերի թվում երեխաների ու ոստիկանության աշխատակցի մասին։
Նշենք, որ ոստիկանությունը պարզել է կրակողներից մեկի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ կասկածյալը Նավիդ Աքրամն է Բոննիրիգ արվարձանից (Նոր Հարավային Ուելս նահանգ) ։ Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում նրա տանը։ Ենթադրյալ հրաձիգի լուսանկարներն արդեն տարածվում են սոցցանցերում։
Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, որ Սիդնեյի լողափերից մեկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ
Երևանում դեղատան պահեստում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաք...
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում. մանրամասներ
2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում է քննչակա...
Մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը
60 տարեկանում մահացել է «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով դերասանի...
Դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա, մեկ երեխա սպանվել է. մանրաասներ. Ռուսաստան
Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևա...