Գործընթացը բարդ է. Կալասը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու մասին
Եվրամիությունում բարդ և լարված քննարկումներ են ընթանում Ուկրաինային վարկ տրամադրելու հարցի շուրջ, որը նախատեսվում է ապահովել Ռուսաստանին պատկանող սառեցված ակտիվների հաշվին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք դեռ չենք հասել վերջնական համաձայնության, և գործընթացը բարդ է, սակայն մենք կատարում ենք մեր աշխատանքը։ Դեռ մի քանի օր ունենք»,- նշել է Կալլասը՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվում են։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պահանջում է անդամ պետությունների միջև քաղաքական և իրավական նուրբ համաձայնեցում, քանի որ խոսքը վերաբերում է աննախադեպ ֆինանսական մեխանիզմի կիրառմանը։ ԵՄ ներսում առկա են տարբեր մոտեցումներ՝ ինչպես իրավական ռիսկերի, այնպես էլ հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...