Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի երկրորդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնագրքի ընդունմանը, և ուզում եմ ընդգծել, որ այս օրակարգը, ըստ էության, պաշտոնապես արձանագրված է հենց Մայր Աթոռի կողմից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2011 թվականի նոյեմբերին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությունը, որի մեջ ասվում է հետևյալը․ «Մոտ ապագային կազմվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրություն (Սահմանադրություն), որը հանդիսանալու է հիմնական արժեքը նրա նվիրապետական ամբողջ կառույցին»։
Ըստ էության, ինչ է ստացվում․ Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսի կարգավիճակում հայտնվելու 12 տարի անց դեռևս կանոնադրությունը համապատասխան, համապարփակ կանոնագիրքը չկա և 2011 թվականին ասում է, որ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվականից էլ անցել է 14 տարի։ Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ և, ըստ էության, այս ապականոնական վիճակը դիտավորյալ է ստեղծվել, որպեսզի որևէ կանոնի գոյության հստակ պատկերացում և ընկալում չլինի և տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում և հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի հեռացումից և տեղապահի ընտրությունից անմիջապես հետո անցնի նոր կանոնագրքի մշակմանը և ընդունմանը, որտեղ հստակ, թափանցիկ կանոններ կգործեն, որոնք հասկանալի, տեսանելի կլինեն ոչ միայն հոգևորականներին այլ նաև հանրությանը, այսինքն կլինեն հրապարակային և մեզ՝ բոլորիս, պարզ կլինի, թե Եկեղեցին ինչ կանոններով, ինչ արժեքներով է ապրում և որոնք են դրանց նկատմամբ հանրային, և ոչ միայն հանրային, այլև ներքին վերահսկողության մեխանիզմները»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...