Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
24News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասել է, որ դա վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:
«Հաղորդումն այն մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:
Իսկ, թե ինչու՞ է Վալերիյ Օսիպյանը 64-ից միայն երեքի մասով հաղորդում ներկայացրել, փաստաբանը չկարողացավ պատասխանել:
«Օրինակ, Գարեգին Գասպարյան անունով մարդ կա, որը ոչ մի ազգակցական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, զուտ պետք էր Գասպարյան անունը հնչեցնել, կա Քնարիկ Սասունյան, ամբողջ գործի քննության ընթացքում կեղծ թեզ էր շրջանառվել, թե նա Անգելինա Գասպարյանի պրոդյուսերն է: Դա կեղծ է, որովհետև նա պրոֆեսիոնալ երգչուհի չէր և պրոդյուսեր ունենալու անհրաժեշտություն չուներ: Մինչդեռ Քնարիկ Սասունյանը և իր ամուսինը համակարգում լավ ծառայողներ էին, ամուսինը պատերազմի մասնակից էր և տվել էր ամեն ինչ, այսինք արժանի ծառայողներ էին: Վերջինը վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանն է, որի մասին ասում էին, թե իբր Գասպարյանի ընկերն է: Այսպես կեղտոտ հնարքներով փորձեցին կապել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը:
Նրա խոսքով, այդ գումարները Վլադիմիր Գասպարյանը ո´չ իր, ո´չ էլ ոստիկանության գրպանից է հանել, բյուջեն հաստատվել է Կառավարությունում:
«Եթե այստեղ հանցանք կար, կար 64 դրվագով և հանցակից էր նաև կառավարությունը: Չի լինում այնպես, որ Գասպարյանը պարգևատրի և դրանով լիազորություն չարաշահի: Ինչու Օսիպյանը չի ասել, որ ինքն էլ է բնակարան ստացել և այնտեղ բնակվել մինչև ոստիկանապետ դառնալը: Նա դա ստացել է բարեխիղճ ծառայության համար: Պարոն Օսիպյանը կառավարության մաս դարձավ և գնաց այս ճանապարհով»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա նշեց, որ պետության վարքը ևս անհասկանալի է, քանի որ այդ գործարքները փոխանակ ճանաչվեին անօրինական և գույքը հետ բռնագանձվեր, պետությունը փորձել է դա ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման ներքո:
«Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա: Ըստ էության, պատժվեց ինքը համակարգի նվիրյալներին պարգևատրելու համար»,- հայտնել է փաստաբան Կոչուբաևը:
Նմանատիպ հոդվածներ
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...