Զելենսկին հայտարարել է Բեռլինում ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների մեկնարկի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Բեռլինում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման մեկնարկի մասին: Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։
«Մենք սկսել ենք հանդիպումը», - գրել է Զելենսկին։
Նա գրառումը կցել է հանդիպումից լուսանկարներով: Դրանցում նա ողջունում է Ուիթքոֆին, ինչպես նաև ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին: Հանդիպմանը ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը նստած է բանակցությունների սեղանի շուրջ ուկրաինական պատվիրակության կողքին։
Այսօր Զելենսկին ժամանել է Բեռլին: Ուիթքոֆի հետ հանդիպումից առաջ նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի գործընկերները «կառուցողականորեն կաշխատեն»՝ Ուկրաինային հուսալի երաշխիքներ տրամադրելու համար։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ Կիևը դեռևս չի ստացել ամերիկյան կողմից պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի՝ եվրոպացիների հետ համաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ։
Ինչպես հաղորդել է The Financial Times-ը, Թրամփի վարչակազմը ձգտում է Ուկրաինայի արձագանքը Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրին մինչև Սուրբ Ծնունդ։ Ավելի վաղ Զելենսկին ընդգծել էր, թե ինչպիսի խաղաղություն է անհրաժեշտ Ուկրաինային։





























