Պուտինը վարում է մեքենա և հաճույքով է դա անում. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է մեքենա և սիրում է դա անել։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա վարում է մեքենա և սիրում է դա անել»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի խոսքը Մարդու իրավունքների խորհրդի նիստում այն մասին, որ նա միշտ չէ, որ քաղաքում տեղաշարժվում է «լուսային և ձայնային ազդանշաններով», իսկ երբեմն շարժվում է «լուռ», առանց կորտեժների։
Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ նախագահի «լուռ» արտահայտությունը քաղաքում երթևեկելու մասին նշանակում է՝ «ինչպես բոլորը»։ Միևնույն ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյոք սովորական վարորդները կարող են շրջվելով տեսնել նախագահին, Պեսկովը նշել է․ «Տեսնել՝ դժվար թե»։
Պուտինը փորձառու վարորդ է՝ ավելի քան 50 տարվա ստաժով։ Այդ ընթացքում նա վարել է ինչպես «Զապորոժեց»՝ իր առաջին մեքենան, «Ժիգուլի» և «Վոլգա», այնպես էլ հայրենական ավտոարտադրության նոր մոդելներ՝ երեք տարբեր Lada (Kalina, Vesta, Aura) և Aurus։ ՌԴ նախագահը կարողանում է վարել ոչ միայն թեթև ավտոմեքենանե:
Ղրիմի կամրջի բացման ժամանակ նա եղել է «Կամազի» ղեկին։
Նմանատիպ հոդվածներ
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...