Ձնախառն անձրև և քամու ուժգնացում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում


Ուշադրություն՝


Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Երևան քաղաքում՝


Դեկտեմբերի 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։





Հանրապետության տարածքում`


Դեկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։





Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան 12.1°C (1965թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա - 21.9°C (1953թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 0.1°C


Քաղաքականություն