Սոթքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են արել. բացառիկ. «Ժողովուրդ»
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչ գործընթացներ են ընթանում:
«-Մենք տեղեկություններ ունենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթքի փակ հանքում սկսել են սահմանազատում իրականացնել: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ, արդյոք սահմանազատման աշխատանքնե՞ր են այժմ իրականացվում:
-Սոթքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղազննման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից:
-Ըստ մեր տեղեկությունների՝ ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր: Իրակա՞ն են այս տեղեկությունները, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր քարտեզներով, ի՞նչ փաստաթղթերով է այդ սահմանազատումն իրականացվում:
-Ո՛չ, տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
-Սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպե՞ս են նման գործողություններ իրականացվում:
-Սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ եւ ԱԺ-ի կողմից վավերացված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգով,- ասել է Գրիգորյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...