Կիևը «Միրոտվորեց» տվյալների բազայում ավելացրել է Ռուսաստանից 25 երեխա
Ռուսաստանից քսանհինգ երեխա է ավելացվել ուկրաինական հայտնի ազգայնական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։
Երեխաների անձնական տվյալները ավելացվել են 2025 թվականի դեկտեմբերի 9-ին և 10-ին։ Նրանց ծննդյան ամսաթվերը 2016-ից 2022 թվականներն են։ Որպես պատճառներ նշվում են «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված փորձերը» և «Ուկրաինայի պետական սահմանի դիտավորյալ խախտումը»։
Ուկրաինական «Միրոտվորեց» կայքը հրապարակում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների անձնական տվյալները։ 2016 թվականի գարնանը «Միրոտվորեց»-ը հրապարակել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմից հավատարմագրված լրագրողների, այդ թվում՝ օտարերկրյա լրագրողների ցուցակներ՝ իրենց կոնտակտային տվյալներով։ Նրանցից մի քանիսը հետագայում սպառնալիքներ են ստացել։ Դունյա Միյատովիչը, որն այն ժամանակ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն էր, հրապարակումը որակեց «տագնապալի քայլ», որը կարող է էլ ավելի սպառնալ լրագրողների անվտանգությանը։
Ռուսաստանի արտաքին գործրի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նույնպես քննադատել է «Միրոտվորեց» կայքի սեփականատերերի գործողությունները՝ հրապարակումները որակելով որպես «լրագրողների դեմ հաշվեհարդարի ուղղակի կոչ»։ «Միրոտվորեց» կայքի տվյալների բազան ներառում է նաև տեղեկություններ մի շարք ռուս մշակութային գործիչների և տարբեր երկրների այլ քաղաքացիների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրի...