Իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին. վիճաբանություններ լրագրողների և քաղաքացիների միջև
Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Քիչ անց այստեղ պատարագ է մատուցվելու, որին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակ տանող ճանապարհները փակ են, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում:
Լարված իրավիճակ է եղել Գյումրիում, որտեղ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվելու, եկեղեցի մուտք գործելու ժամանակ, մինչ այդ, լրագրողների և քաղաքացիների միջև վիճաբանություններ են եղել:
Հիշեցնենք, դեռ վաղ առավոտյան վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցելությունը Գյումրի, որտեղ Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցելու:
Նշենք, որ Այսօր դեկտեմբերի յոթն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 37 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Շիրակի մարզում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Թալինի, Աշտարակի և Ապարանի տար...
Ի՞նչ է պետք անել ու չանել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը իրազեկող հոլովակ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամ...
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Կորեայի ձորի ճանապարհի հիմ...
«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց...». Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց... Շատերս նայում ենք մեր հե...