Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Շիրակի մարզում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։ Երևանում նույնպես այս րոպեներին մառախուղ է:
Փրկարար ծառայությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Փրկարար ծառայությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովիտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին. վիճաբանություններ լրագրողների և քաղաքացիների միջև
Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրու...
Ի՞նչ է պետք անել ու չանել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը իրազեկող հոլովակ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամ...
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Կորեայի ձորի ճանապարհի հիմ...
«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց...». Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց... Շատերս նայում ենք մեր հե...