Ի՞նչ է պետք անել ու չանել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը իրազեկող հոլովակ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, երբ գտնվում եք հանրային տրանսպորտում։
ՆԳՆ-ն նշում է, որ երկրաշարժի ժամանակ կարող է թվալ, թե վնասվել է տրանսպորտային միջոցի անիվը կամ մեքենան չի կառավարվում։
«Երկրաշարժի ժամանակ հանրային տրանսպորտի վարորդը պետք է դանդաղեցնի ընթացքը, սակայն կտրուկ չարգելակի, որ ուղևորները չտուժեն,
հանրային տրանսպորտի դռները բացվելուն պես ուղևորները պետք է առանց խուճապի տարհանվեն հնարավորինս բաց, անվտանգ տարածք,
եթե կան տուժածներ՝ հնարավության դեպքում կազմակերպեք առաջին օգնություն։
Հիշե՛ք, տրանսպորտային միջոցում մշտապես պետք է լինի առաջին բուժօգնության պայուսակ, կրակմարիչ, լապտեր և ջուր։
Հետևեք պաշտոնական տեղեկատվությանը՝ ձեր հետագա գործողությունները կատարելու համար։
Հարգելի՛ վարորդներ,
Ագելվում է տրանսպորտային միջոցը կայանել կամուրջների տակ կամ վրա, բազմահարկ շենքերին մոտ, էլեկտրասյուների և էլեկտրական գծերի կամ գովազդային վահանակների տակ, ծառերի, հենապատերի, բենզագազալցակայանների մոտ,
տրանսպորտային միջոցը պետք է կայանել հնարավորինս բաց տարածքներում, այլ մեքենաներից անվտանգ հեռավորության վրա․ նման դեպքերում ուղևորները կարող են մնալ իրենց տեղերում,
եթե մեքենան հայտնվել է վտանգավոր տեղանքում՝ պետք է կազմակերպել ուղևորների դուրսբերումը՝ հնարավորինս անվտանգ տարածք,
իրավիճակի վերաբերյալ պետք է տեղեկացնել համապատասխան ծառայություններին,
Ցնցումների դադարից հետո չպետք է շարժվել, քանի չի ստացվել ճանապարհի անվտանգ լինելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին. վիճաբանություններ լրագրողների և քաղաքացիների միջև
Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրու...
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Շիրակի մարզում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Թալինի, Աշտարակի և Ապարանի տար...
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Կորեայի ձորի ճանապարհի հիմ...
«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց...». Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.«Այն, որ Երեւանում օդը կեղտոտ է, գաղտնիք չէ, բայց... Շատերս նայում ենք մեր հե...