Նախիջևանում սկսվել է երկաթուղու վերակառուցումը. Ռուստամով
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն սկսել է Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցումը։ Այս մասին հայտնել է բաժնետիրական ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը փոխանցում է Report-ը:
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի Նախիջևանի հատվածում ներառված երկաթուղիների ընդհանուր երկարությունը 188 կիլոմետր է։
«Այս երթուղու նախագծային աշխատանքներն ավարտվել են, սակայն նոր երկաթուղիների ավարտման ամսաթիվը դեռևս որոշված չէ, քանի որ նախագիծը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ», - ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը կրկին հանդես է եկել պահանջով Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցու։ Այս մասին նշվել է Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» թեմայով համաժողովում։





























