Ադրբեջանում ցանկանում են 300 հազար ադրբեջանցու բնակեցնել Հայաստանում
Ադրբեջանը կրկին հանդես է եկել պահանջով Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցու։ Այս մասին նշվել է Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» թեմայով համաժողովում։
Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծված «Արեւմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերովը նշել է, որ այս կազմակերպությունը միավորում է հազարավոր մարդկանց, որոնք, ըստ իր խոսքի, վերջին երկու դարերի ընթացքում տարբեր փուլերով հեռացվել են Հայաստանից։ Նրա խոսքով՝ կառույցի նպատակն է «հայրենի հողեր ավելի քան 300 հազար փախստականների, որոնք հարկադրաբար հեռացել են իրենց պատմական բնակության վայրերից, վերադարձի» ապահովումը։
Տեքստում հիշեցվում է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի Սյունիքի մարզի նկատմամբ։ Նշվում է, որ եթե ՀՀ իշխանությունները համաձայնեն ներկայացվող պահանջներին, Ադրբեջանի հաջորդ քայլը կարող է լինել Զանգեզուրը գրավելը։ Ավելացվում է, որ Բաքուն իր դիրքավորումներն ամրապնդում է «պատմական փաստերով», որոնք հրապարակում է Ադրբեջանի ԳԱԱ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարե...
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին. Արսեն Բաբայան
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:Հիշեցնենք` Քննչա...
Իբր ակցիայի մասնակցի պայուսակի մեջ թմրանյութ է դրել. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայ...
Ինչ սկզբունքով է վարչապետն ընտրում եկեղեցի` պատարագին մասնակցելու համար. ՔՊ քարտուղարը պարզաբանել է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ի և այլ մարդկանց հանդիպումները...