Դամասկոսում պայթյուններ՝ Մակրոնի պաշտոնական այցի ժամանակ
Դամասկոսում պայթյուններ են լսվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստատեսային կադրերում երևում են քաղաքի երկնքում բարձրացող ծխի սյուներ։ Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն մտավախություններ կան, որ կան զոհեր և վիրավորներ։
Անվտանգության ոլորտի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել է, որ քաղաքացիական բնակչությամբ մարդաշատ հատվածում տեղի է ունեցել երկու պայթյուն՝ դրանք որակելով որպես «հանցավոր գործողություն»։
Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Սիրիայի զբոսաշրջության նախարարության հարևանությամբ, ինչպես նաև այն հյուրանոցի մոտ, որտեղ նախատեսվում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեղակայումը Դամասկոս կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Միաժամանակ, Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնը, ով այդ պահին ուղևորվում էր Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման, պայթյունների ձայները չի լսել։ Նախագահական պալատի տարածքում իրավիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս՝ դառնալով առաջին արևմտյան առաջնորդը, որն այցելել է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում վերահսկողությունից դուրս եկած խոշոր անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանի մերձակայք...
Քամին վնասներ է պատճառել 4 մարզում․ փրկարարներն իրականացրել են անհետաձգելի աշխատանքներ
Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից ՆԳՆ ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի,...
Պարզվել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկած...
Պակիստանում մարդատար ավտոբուսը գլորվել է ձորը․ զոհերի թիվը հասել է 40-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր Փահթտունհվա նահանգում ուղևորատար ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 4...