Քաղաքականություն

Եվրոպական երկիրը դադարեցրել է Շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Եվրոպական երկիրը դադարեցրել է Շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Ռուսաստանում Սլովակիայի վիզային կենտրոնները 2026 թվականի ամռան երկու ամիսներին դադարեցնում են շենգենյան վիզաների տրամադրման հայտերի հիմնական ընդունումը։ BLS International վիզային կենտրոնի փոխանցմամբ՝ սահմանափակումներն ուժի մեջ են լինելու հուլիս և օգոստոս ամիսներին՝ հիմնվելով Սլովակիայի դեսպանատան տրամադրած տեղեկատվության վրա։


Նշված ժամանակահատվածում զբոսաշրջային կամ այլ ընդհանուր նպատակներով շենգենյան վիզայի դիմումներ չեն գրանցվելու։ Միակ բացառությունը արվել է սպորտային ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք կկարողանան փաստաթղթեր ներկայացնել երկիր մուտք գործելու համար։


Միևնույն ժամանակ, սահմանափակումները չեն տարածվում ազգային վիզաների (D տեսակի) վրա։ Ուսման, ընտանիքի վերամիավորման կամ հատուկ մասնագիտական աշխատանքի նպատակով Սլովակիա մեկնել ցանկացողների հայտերի ընդունման ու դիտարկման գործընթացը կշարունակվի բնականոն հունով։


Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փորձագետները նշում են, որ այս որոշումը էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա։ Ըստ ոլորտի պատասխանատուների՝ սլովակյան ուղղությունը մեծ պահանջարկ չի վայելում տեղացի զբոսաշրջիկների շրջանում, և այդ երկիրը նախկինում ևս աչքի չի ընկել վիզաների տրամադրման դյուրացված ընթացակարգերով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250